«Մեզ էլ 6 ամիս առաջ լուրջ չէին ընկալում». Արարատ Միրզոյանը՝ Հայկ Մարությանի մասին

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համոզված է, որ դեռևս վաղ է գնահատականներ հնչեցնել «Ելք» դաշինքի պառակտման վերաբերյալ: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հենց «Ելք» դաշինքը պառակտվի, պաշտոնական հայտարարություն կլինի դաշինքի կողմից:

«Իմ անձնական մոտեցումն է, որ Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում, իհարկե, ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի» ու Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ողջ արժեհամակարգն ու հեղափոխության արժեքները և այդ ուժը կստանձնի այդ արժեքների վրա հիմնված փոփոխությունների պատասխանատվությունն ու առաջ տանելը և կդառնա այդ փոփոխությունների դրոշակակիրրը»,- ասաց Ա.Միրզոյանը՝ հավելելով, որ այդ քաղաքական ուժի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր անհատներ և քաղաքական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Դիտարկմանը, որ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ծրագրի մի հատված լուրջ չի ընկալվում, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Մեզ էլ 6 ամիս առաջ լուրջ չէին ընկալում»:

Անդրադառնալով ներդրումների ներգրավման խնդրին՝ առաջին փոխվարչապետը նշեց, որ շատ ակտիվ աշխատանքներ են ընթանում: Ըստ նրա՝ խոշորածավալ ներդրումները 1-2 ամսում չեն լինում, պետք է սպասել:

«Վստահ եղեք, որ ներդրումներ լինելու են»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031