Ֆրանսիայում հայտնի ռեփ-կատարողներ Բուբան և Կաարիսը Փարիզի «Օռլի» օդանավակայանի տերմինալներից մեկում ծեծկռտուք են սարքել, ինչից հետո աշխատակազմը մասամբ փակել է տերմինալը:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Բերքանուշ համայնքի ղեկավար Մանվել Հայրապետանը թույլ է տվել չարաշահումներ:
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են քննության աջակցության վարչության գործառույթները, դերակատարությունը՝ տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով քննիչներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում։
Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը telegra.ph-ում հոդված է հրապարակել, որում նա անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների և փորձագիտական շրջանակների միջև օր-օրի սրվող հռետորաբանությանը, որը հղի է ծայրահեղ հետևանքներով։
Վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ անցյալ եռամսյակում Huawei-ը վաճառել է ավելի շատ սմարթֆոններ, քան աշխարհի ցանկացած այլ ընկերություն, բացի Samsung-ից: IDC-ն և Strategy Analytics-ն ուումնասիրություններով պարզել են, որ սմարթֆոնների վաճառքը դանդաղել է, և սա ամենից շատ ազդել է Samsung-ի վաճառքների վրա:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է մոսկվայաբնակ հայազգի դիմահարդար, Instagram-ում ավելի քան 5 մլն հետևորդ ունեցող Գոհար Ավետիսյանի գործունեությանը, ով հայտնի է դիմահարդարման միջոցով կանանց զարմանալիորեն կերպարանափոխելով:
Մյունխենի «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն նույնիսկ ծայրահեղ շահավետ առաջարկի դեպքում:
«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին է ներկայացրել հիմնադրամի կյանքի կոչած և ընթացիկ ծրագրերը:
Բույս, որը հարուստ է A, B, C, E վիտամիններով, հանքանյութերով, այդ թվում՝ մագնիումով, ցինկով, երկաթով, կալցիումով։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է ռեսպիրատոր հիվանդությունների դեպքում, օգնում է ամրացնել իմունային համակարգը։
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ թիմում իր խաղընկեր Աարոն Ռեմսին լոնդոնյան ակումբից չի հեռանա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինային:
«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Թուրինցիների նախկին հարձակվողը՝ ամառվա գլխավոր տրանսֆերի մասին:
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները գրպանահատի են բերման ենթարկել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել վերականգնել Թուրքիայում մահապատիժը:
Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկրպագությունն այնքան չափազանցված է, որ ամերիկացի բլոգեր Անդրեաս Մոզերը Բաքու և Գյանջա կատարած իր այցի ժամանակ ամենուրեք բախվել է «մեծ առաջնորդի» հուշարձաններին և շենքերին: Մոզերը երգիծական զեկույց է գրել իր բլոգում, որից հատվածներ ենք ներկայացնում՝ մեր ընթերցողների զվարճության համար…
«Ինտերի» ղեկավարությունը սկսել է բանակցությունները «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ:
Ավարտվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի տնօրենի և հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների վարույթում հուլիսի 31-ի դրությամբ քննվում է սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, տալու դեպքերի առթիվ հարուցված 14 քրեական գործ։
Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության հարցերի կցորդ Ֆրեդերիկ Ռեյն Բոլդը։
Վրաստանի քաղաքացիների գրեթե 75 տոկոսը հանդես է գալիս երկրում մարիխուանայի օրինականացման դեմ:
Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների և ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որով հերքում են «Թուրքիայում այլ կրոն դավանողների նկատմամբ ճնշումների մասին պնդումները»։
Հայաստանում, 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ, կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 461 հազար 68 մարդ, որից 280 հազար 45-ը կանայք են:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից հուլիսի 31-ին հրապարակված հայտարարությունից օրեր առաջ «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացրել էր.
Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ այս տարի Գյումրիում կհիմնանորոգվի 12 կմ փողոց:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանոթացա մեր ԱԳՆ-ի արձագանքին ՌԴ ԱԳ նախարարի երեկվա հայտարարությանը։
Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում, որին պատուհասել են հզոր մուսոնային անձրեւները, մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 106 մարդ, եւս ավելի քան հարյուր բնակիչներ վերքեր են ստացել: