Բաժիններ՝

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին Թուրքիայի քաղաքացի սահմանախախտի են բռնել

Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է հեռախոս, որում պետական սահմանին ինժեներական շինությունների և արգելափակոցների լուսանկարների և տեսագրությունների ֆայլեր կային։

Ռուս սահմանապահները Գյումրիի սահմանում Թուրքիայի քաղաքացի են բռնել, ում մոտ հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի ինժեներական շինությունների լուսանկարներ և տեսաձայնագրություններ պարունակող ֆայլեր, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

«Ռուս սահմանապահները Գյումրու սահմանապահ ջոկատի հատվածում, ինժեներա–տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ, Թուրքիայի հանրապետության քաղաքացի են ձերբակալել», – գրված է հաղորդագրության մեջ։

Ռուս–ադրբեջանական սահմանը խախտող ադրբեջանցի երիտասարդը սպանվել է
Նշվում է, որ ստուգիչ միջոցառումներ անցկացնելու ժամանակ սահմանը խախտած անձի մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որում պետական սահմանին տեղադրված ինժեներական շինությունների և արգելափակոցների լուսանկարների և տեսագրությունների ֆայլեր էին առկա։

«Սահմանը խախտած անձը սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին։ Ներկա պահին անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար», – հայտնում է մամուլի ծառայությունից։

Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանման համակարգը ամբողջությամբ պահպանվել է ԽՍՀՄ տարիներից։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահներին, ռուսական ռազմակայանի հետ մեկտեղ, հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչներից է համարում։ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մեջ մտնում են չորս սահմանապահ ջոկատներ, որոնք տեղակայված են Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին հսկիչ անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Հայաստանում ռուս սահմանապահների (մոտ 4.5 հազար մարդ) ապրուստը հոգում են երկու երկրների կառավարությունները։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031