Բաժիններ՝

Քաղաքացին ընկել է հատակին և օգնություն է կանչում. փրկարարները մեկնել են դեպքի վայր

Օգոստոսի 1-ին, ժամը 20:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 19 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին ընկել է հատակին և օգնություն է կանչում, իր բնակարանից ջրալցվում է 1-ին հարկի բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով: Շտապօգնության աշխատակիցները Շ. Հ.-ին (ծնված 1937 թ.) ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները փակել են բնակարանի ջրատար խողովակի փականը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս