
Հակոբ Բեգլարյանը կլքի՞ ՀՀԿ-ն

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Բեգլարյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) եղբայրը, այսօր ԱԺ-ում անտեսեց լրագրողների հարցը` արդյոք պատրաստվո՞ւմ է լքել Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը:
Նա խիստ զբաղված տեսքով իր օգնականի հետ ինչ-որ հարց քննարկելով մտավ իր աշխատասենյակ և դուռը փակեց:
Նշեք, որ ըստ լուրերի, Հակոբ Բեգլարյանն իր մտերիմներին տեղեկացրել է, որ լքելու է ՀՀԿ շարքերը: