
Մերկելը և Կուրցը կարևորել են ԵՄ-ի սահմաններում անվտանգության ուժեղացումը

Եվրամիության (ԵՄ) սահմաններում անվտանգության ուժեղացումն անհրաժեշտ միջոց է ԵՄ անօրինական միգրացիայի ֆոնին: Այդ մասին հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են Գերմանիայի եւ Ավստրիայի կանցլերները՝ Անգելա Մերկելը եւ Սեբաստյան Կուրցը: Ավստրիայի եւ Գերմանիայի ղեկավարների հանդիպման հանգուցային թեմաներից մեկն է դարձել Եվրամիություն անօրինական միգրացիայի դեմ պայքարը:
Ինչպես հայտարարել է Կուրցը, Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալության (Frontex) աշխատանքը պետք է դառնա ավելի օպերատիվ եւ արդյունավետ: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է Frontex-ին տրամադրել համապատասխան «ֆինանսավորում, անձնակազմ եւ ավելի գործուն մանդատ», ասել է Կուրցը: Մամուլի ասուլիսը հեռարձակվել է Phoenix ալիքով:
Ավելի վաղ Կուրցը հայտարարել է, որ Եվրոպան պետք է իր տարածքում միգրանտներին բաշխելու հարցից ուշադրությունը դարձնի արտաքին սահմանների պաշտպանությանը: Հուլիսի 1-ից Ավստրիան նախագահելու է Եվրամիության խորհրդում, որտեղ, նրա խոսքով՝ հատուկ շեշտադրվելու են հենց այդ հարցերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP