Դպրոցների ապագան մշուշոտ է։ Հատկապես բարձր դասարաններում սովորող աշակերտների մեծ մասը դժկամությամբ են դպրոց գնում։ Ծնողները դժվարությամբ են կողմնորոշվում, թե որ դպրոց ուղարկեն իրենց երեխաներին։
Հունիսի 9-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 65-ամյա մի կին։ Նա հայտնել է, որ մարմնական վնասավծքները ստացել է Երեւանի Ադոնց եւ Շիրվանզադե փողոցների խաչմերուկում ընկելու հետեւանքով:
ԱՄՆ Յեյլի համալսարանի վարակիչ հիվանդությունների բժշկության բաժանմունքի և համաճարակաբանության և հանրային առողջապահության դպրոցի պրոֆեսոր Ֆրեդերիկ Ալտիսը, բժիշկներ Յուլիա Ռոզանովան և Կատերին Լամոնական քրեակատարողական հիմնարկներում ափիոնային կախվածություն ունեցող դատապարտյալների համար իրականացվող բուժական թերապիայի հետազոտական ծրագրի իրականացման շրջանակներում հունիսի 15-ին այցելեցին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ:
Սկսվել են Աշխարհի առաջնության խաղերը:
Երևանի կենդանաբանական այգում արձանագրված անկման դեպքերը տեղի են ունեցել 5 ամիս առաջ, ոչ թե մոտ օրերս:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Բաբայանն ազատ արձակվեց։ Իսկ առավոտյան Ն. Փաշինյանին աջակցող տեղեկատվական ցանցերը Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի և «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնած՝ «Բակո, հեռացի՛ր» կարգախոսով անցկացվելիք հանրահավաքների անոնսն էին անում։
Էստրոգեն հորմոնը պատասխանատու է կնոջ օրգանիզմում մի շարք կարևոր գործառույթների համար: Դրա հավասարակշռությունը չափազանց կարևոր է կնոջ վերարտադրողական առողջության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակել Անի Մխիթարյանին՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 7-ի ԲԴԽ-14-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հունիսի 15-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության կադրերի վարչության ու ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ:
ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն, համաձայն որի՝ քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու և անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման վայրից։
Արցախի ՊԲ-ն կոչ է անում օգտատերերին զերծ մնալ բանակի հեղինակությունը խաթարող գործողություններից:
Ֆլորենտինոն հաղթեց պատերազմը մարզչի համար, բայց տապալեց Կարմիր Ֆուրիան:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով:
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը որոշում է կայացրել մնալ մադրիդյան ակումբում:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «ՀՀ Լոռու մարզի Ուրասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Շ.-ն, 2014 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակաշրջանում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է օրենսդրության պահանջները և գանձապահի փոխարեն անձամբ իրականացնելով դպրոցի աշխատակիցներին աշխատավարձ վճարելու գործառույթը, 2 հավաքարարների և պահակի անվամբ ելքագրված աշխատավարձից պակաս է վճարել ընդհանուր շուրջ 3.500.000 ՀՀ դրամ:
Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, 21-ամյա թավջութակահար Ջոնաթան Սվենսենը (Դանիա) միջազգային ստուգատեսի շնորհիվ իր համար բացահայտեց կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 15-ին կայացել է խորհրդակցություն՝ նվիրված զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացքի և այդ շրջանակում նախատեսվող աշխատանքների քննարկմանը:
«Յուվենթուսն» առաջվա նման մտադիր է ձեռք բերել ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինին, ով Աշխարհի առաջնության Սաուդյան Արաբիայի դեմ խաղում (5:0) դարձավ գոլի հեղինակ, կատարեց երկու արդյունավետ փոխանցում և մասնակցեց 4 արդյունավետ հարձակումներին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ավագ օպերլիազոր Ս. Թ.-ն խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կիրակի՝ հունիսի 17-ին, մտադիր հեռախոսազրույց անցկացնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այլ բովանդակություն ու կազմակերպական ձև կունենա:
Հայաստանի Հանրապետությունից հունիսի 15-ի դրությամբ ընդհանուր առմամբ արտահանվել է 67 294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33 819 տոննայի դիմաց:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ ՝ բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային առևանգելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու Ավան վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 21-ին «Սիվիլնեթ»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները:
Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» ընկերությունները՝ այսպես կոչված «կարգոները», զբաղվել են տարբեր տնտեսվարողներին պատկանող բեռների Հայաստան տեղափոխմամբ և դրանց մաքսազերծմամբ:
ԱՄՆ-ի իշխանությունները 25 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանել 1,1 հազար անուն չինական ապրանքների վրա՝ մոտավորապես 50 մլրդ դոլար ընդհանուր գումարով:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն առ այն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։