Բաժիններ՝

Արցախի ՊԲ-ն կոչ է անում օգտատերերին զերծ մնալ բանակի հեղինակությունը խաթարող գործողություններից

Արցախի ՊԲ-ն կոչ է անում օգտատերերին զերծ մնալ բանակի հեղինակությունը խաթարող գործողություններից: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում նշվում է.

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ չնայած մեր կողմից բազմիցս հնչեցված հորդորների, այդուհանդերձ սոցցանցերում շարունակվում են տեղ գտնել բանակի հեղինակությունը խաթարող և ըստ այդմ նաև հանրության շրջանում հիմնազուրկ բողոքների տեղիք տվող գրառումներ:

Հաշվի առնելով համացանցում դրսևորվող նման «նախաձեռնությունների» վտանգավորության աստիճանը՝ հայրենական օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ վնասակար գործելաոճից ու նաև խնդրում, եթե իրականում տեղյակ եք բանակում առկա կոնկրետ իրավախախտման կամ սոցիալական անարդարության դեպքի, ապա դիմեք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

Համոզված եղեք, որ Արցախի ԶՈՒ հրամանատարությունը մշտապես պատրաստակամ է անկեղծ ու անաչառ փոխհամագործակցության»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս