
«Իսպանիայի հավաքականն անտեղի հպարտություն ցուցաբերեց». Պերեսը՝ Լոպետեգիի իրավիճակի մասին

Ֆլորենտինոն հաղթեց պատերազմը մարզչի համար, բայց տապալեց Կարմիր Ֆուրիան:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Խուլեն Լոպետեգիին թիմի գլխավոր մարզիչ նշանակելը:
«Այն, ինչ պետք է լիներ նորմալ գործընթաց, վերածվեց աբսուրդ իրավիճակի՝ լի անտեղի հպարտությամբ: Մենք ուզում էինք հայտարարել Խուլենի նշանակման մասին Աշխարհի առաջնությունից հետո, սակայն մի շարք հանգամանքներ ստիպեցին այլ կերպ վարվել:
Մենք թափանցիկ գործեցինք և հայտարարեցինք նշանակման մասին մինչ ԱԱ-ի մեկնարկը, որպեսզի խուսափենք շշուկներից, որոնք կարող էին ազդել մեր ազգային հավաքականի վրա»,- ասել է Պերեսը:
Հունիսի 12-ին «Ռեալը» հայտարարեց Լոպետեգիի նշանակման մասին: Հունիսի 13-ին Իսպանիայի հավաքականը հեռացրեց մարզչին և նրա տեղը նշանակեց Ֆերնանդո Իերոյին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը