
Անտուան Գրիզմանը մնում է «Ատլետիկոյում»

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը որոշում է կայացրել մնալ մադրիդյան ակումբում:
«Իմ երկրպագուները, իմ թիմը, իմ տունը»,- գրել է Գրիզմանը Թվիթերում: «Ես տեղեկություն եմ ստացել նախագծի մասին, տրանսֆերների մասին: Եվ դա հիասքանչ է. ակումբն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի թիմն աճի և կարողանա հաղթել Չեմպիոնների լիգան:
ԱԱ-ի մեկնարկից մեկ օր առաջ ես որոշեցի մնալ: Ես ճնշում եմ զգում և ուզում եմ բոլորին ցույց տալ, որ ես չեմ սխալվել, որ ես վստահում եմ ակումբին և իմ թիմակիցներին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրիզմանը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Սակայն «Ատլետիկոն» առաջարկեց ֆրանսիացուն տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ, ինչը 10 մլն-ով ավելի է, քան առաջարկել էին կատալոնացիները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը