«Դիջիթեք» բիզնես ֆորումն այս տարի 11-րդ անգամ է անցկացվում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆորումի կազմակերպիչ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, նախկինում՝ ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանն ասաց, որ այն մեկնարկելու է հունիսի 29-ին և տևելու է երկու օր։
Հունիսի 28-ին, ժամը 14:53-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 4 շենքի տանիքի թիթեղը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 28-ին Ֆրանսիայի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել 2019-ից մինչեւ 2025 թվականներն ընկած ժամանակաշրջանում ռազմական պլանավորման վերաբերյալ օրինագծին, որը նախատեսում է պաշտպանության բյուջեի ծախսերի ավելացում մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը:
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ֊ ամառային նստաշրջանում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը գտնում է՝ ԱԱԾ վերջին բացահայտումները, ձերբակալությունները և հարուցված քրեական գործերը հակակոռուպցիոն ուղղվածություն ունեն։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:
«VivaStart» կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` սկսած 2015 թվականից: Այն նպատակ ունի տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում:
«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով Reuters գործակալությունը, հաղորդում է, որ Վաշինգտոնում՝ Պետդեպարտամենտում, հունիսի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Չեմ կարող մանրամասն խոսել այդ հարձակման մասին, որովհետև ես տեսել եմ միայն դրա արձագանքներն ու ադրբեջանցիների հրապարակածը, ես չեմ մասնակցում հետաքննությանը, ես չեմ տեսել ոչ մի բան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը՝ խոսելով երեկ Ազգային ժողովի կայքի վրա կատարված հարձակման մասին։
Սիրիական զորքերը՝ Ազգային պաշտպանության ուժերի (ԱՊՈւ) ջոկատների աջակցությամբ, ելուզակային կազմավորումների դեմ մարտեր են մղում Դերաա քաղաքից (Դամասկոսից 110 կիլոմետր հեռավորությամբ) հարավ-արեւելք Հորդանանի հետ սահմանամերձ շրջանում:
Ադրբեջանը հայտարարել է հուլիսին լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին, որի համաձայն ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ բաժնի Ադրբեջանը պարտավոր էր նախօրոք ծանուցել այդ զորավարժությունները առնվազն 42 օր առաջ, ինչը չի կատարվել:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը EBRD-ի կողմից «Առևտրի խթանման» ծրագրի շրջանակում (Trade Facilitation Programme) ճանաչվել է «Հայաստանում 2017թ.-ին առևտրի ֆինանսավորման պրոդուկտների գծով ամենաակտիվ թողարկող բանկ» (Most Active Issuing Bank in Armenia in 2017)։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատգամավոր Աշոտ Արսենյանից կուսակցությունը լքելու մասին դիմում դեռ չի ստացվել:
Հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետին։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը համոզված է, որ ռազմաարդյունաբերությունը պետք է օր առաջ բանակից դուրս բերվի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես առաջնահերթություն է հայտարարել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը, բայց իրենք բոլոր կառավարություններից տարիներ շարունակ լսել են միևնույն հայտարարությունները։
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական գլխավոր քարտուղար Ժակ Քրաբալը հունիսի 27-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին հանձնեց Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության երրորդ աստիճանի հրամանատարի շքանշանը:
Ժ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն առաջիկայում կբողոքարկվի վերաքննիչ դատարան:
Միգրացիոն ճգնաժամի լուծման բացակայությունը կարող է «ճակատագրական հարված» հասցնել Եվրամիությանը:
Գնդապետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն արդեն թիրախավորել է Արենի գյուղը, Վարդենիսը. «Այսինքն՝ մեր սնող ճանապարհները, որոնք գնում են Արցախ։ Դա հենց վկայում է, որ պատրաստվում են մեծ պատերազմի։ Արենիի մոտ դիրքերի առաջխաղացման ժամանակ իրենց հաղորդումը հենց նրա մասին էր, որ թիրախի տակ են պահում Արենին, Եղեգնաձորն ու Արարատ քաղաքը»։
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և «Իրան-Հայաստան առևտրի պալատի» համատեղ նախաձեռնությամբ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում հունիսի 26-ին տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված հայ-իրանական տնտեսական հարաբերությունների, փոխգործակցության զարգացման հեռանկարների, Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունների քննարկմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էջմիածին քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս չի որոշել՝ արդյոք պաշտպանելո՞ւ է նրա թեկնածությունն ընտրությունների ժամանակ։
Հունիսի 28-ին Իրանում երկրի նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ տեղի է ունեցել «Պարսից ծոցի աստղ» նավթավերամշակման գործարանի երկրորդ փուլի բացման արարողությունը:
Գործադրի որոշմամբ հաստատվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին ամրացված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու կարգն ու պայմանները:
Վրաստանն իր օդային տարածությունը փակել է սիրիական Syrian Air եւ Cham Wings ավիաընկերությունների համար՝ կապված Սիրիայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիայի) անկախության ճանաչման հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մեսրոպ Պապիկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ մասնակցել քաղաքի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը լքել է կուսակցությունը և համանուն խմբակցությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նիկոլայ Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:
Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները դադարեցվել են: