
Նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին ամրացված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու կարգն ու պայմանները հաստատվել են

Գործադրի որոշմամբ հաստատվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին ամրացված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու կարգն ու պայմանները: Նախագծի նպատակն է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, շուրջօրյա խնամքի հաստատություններից երեխաներին ընտանիք վերադարձնելը և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումը, ինչպես նաև տարեցների տուն-ինտերնատում բնակվող տարեցներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:
Նախագծով նախատեսվել է որպես սոցիալական աջակցություն գույք հատկացնել ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին, նվիրաբերել ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությանը՝ որպես պետության կողմից ներդրված համաֆինանսավորում, ինչպես նաև գույք ամրացնել տուն-ինտերնատին։