Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը նոր անդամ ունի:
Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների աշխուժացման միտումը: Նախնական արդյունքներով՝ վիրուսի հատուկենտ դեպքեր, ինչը նշանակում է, որ համաճարակային վիճակի մասին խոսք գնալ չի կարող: Բայց կարող է աշխուժացման միտում լինել:
Սիրիական զորքերը Ազգային պաշտպանության ուժերի ջոկատների աջակցությամբ հունիսի 29-ին ելուզական խմբավորումներին դուրս են մղել Հորդանանի հետ սահմանակից Դերաա հարավային նահանգի Թելլ Զմեյթիա ռազմավարական բարձունքներից:
Հունիսի 28-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեսակցությունների տրամադրման և հանձնունքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Վ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ս.-ի կողմից բերված հանձնունքը:
Հունիսի 28-ին, ժամը 3.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հանրապետության փողոցի պանդոկներից մեկի մոտ վիճաբանողները զենքերով են, և այդ վիճակը այնտեղ մշտական է, ինչը խանգարում է իրենց հանգիստը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կանևսկոյ):
Հունիսի 29-ին, ժամը 12:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի նոր կառուցվող զանգերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին:
«Կարմիր գծերի մասով մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր հասարակական շարժումներին, որոնք դեմ են դրանց։ Կոչ ենք անում հուլիսի 1-ից չվճարել կարմիր գծերի համար, նաև բողոքարկել, եթե քաղաքապետարանը շարունակի նույն կերպ աշխատել»:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։
Շուրջ հարյուր միգրանտ է անհետ կորել Միջերկրական ծովում նավի հերթական խորտակման հետեւանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետում քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։
«Ոսկե ծիրան» հոբելյանական միջազգային կինոփառատոնն այս տարի Հայաստան կբերի հանրահայտ կինոգործիչների, որոնց թվում են կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ջանֆրանկո Ռոզին, Ուլրիխ Զայդլը և Շոն Բեյքերը:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստում նոր նախաձեռնություն կներկայացնի այսպես կոչված անձնական ավտոմեքենաների վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս հայտարարել է իր վարչակազմի աշխատակիցներին, որ տրամադրված է ԱՄՆ-ը դուրս բերել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից:
Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց՝ Հաշվառման-քննական բաժինների վերաբերյալ լավ լուր ունի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացմանը վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ՓՄՁ-ների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Գերմանիան ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել, որ Վաշինգտոնն առայժմ արտերկրային պատժամիջոցների գործողությունից կբացառի խողովակաշարերի հետ կապված նախագծերը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԼՂՀ ԱԺ պատգամավորի կողմից «գյալմա» բառն օգտագործելու համար ստիպված եմ ներողություն խնդրել բոլոր ժամանակներում Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական, ռազմական, քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը:
Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հրավիրվել է մասնակցելու Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքը ԵԿՄ նախագահ դառնալու հայտ չի ներկայացրել և պատմեց, թե ինչպես են իրեն առաջարկել դառնալ Երկրապահ կամավորական միության նախագահ:
Ադրբեջանի սպառազինումը և փորձը՝ ներքաշել հայկական կողմին սպառազինությունների մրցավազքի մեջ, չի կարող չանհանգստացնել ոչ միայն Հայաստանին, այլ ողջ միջազգային հանրությանը, քանի որ այն վտանգում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հաստատել է հունիսի 29-ին Վաշինգտոնում պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Թուրքիան մտադիր չէ Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի միակողմանի որոշման պատճառով խզել առեւտրական հարաբերությունները Թեհրանի հետ:
Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ մեղադրյալի՝ Երևանի բնակիչ Ա.Իսոյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:
Հունիսի 29-ին, ժամը 13:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Արմավիրի մարզում արձանագրված գողության և գողության փորձի դեպքերի առթիվ:
«Նա իր կուսակցության, դաշինքի, պատգամավորի ճառի մասին մտածի՞, թե՞ գա երկրապահ 15 հազարանոց զորքի մասին մտածի»։