Բաժիններ՝

«Միգրացիայի շուրջ լուծման հասնելու անկարողությունը կարող է ճակատագրական դառնալ ԵՄ-ի համար». Տայանի

Միգրացիոն ճգնաժամի լուծման բացակայությունը կարող է «ճակատագրական հարված» հասցնել Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին՝ Եվրամիության Բրյուսելում բացվող գագաթնաժողովի նախաշեմին:

«Միգրացիոն ճգնաժամի շուրջ համաձայնության հասնելու հարցում ձախողումը կարող էճակատագրական հարված հասցնել Եվրամիության նախագծին: ԵՄ-ի ղեկավարների մասնակցությամբ այսօրվա գագաթնաժողովը վճռորոշ կլինի»,- ասել է նա: Միգրացիոն ճգնաժամը, որը երեք տարի առաջ ընդգրկեց Եվրամիությունը եւ դարձավ հանրակցությունը լքելու Մեծ Բրիտանիայի որոշման գլխավոր պատճառներից մեկը, վերստին ԵՄ-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում է:

Եվրամիության 28 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հունիսի 28-ին Բրյուսելում բացվող երկօրյա գագաթնաժողովում հերթական անգամ կփորձեն ելք գտնել ստեղծված իրավիճակից:

Բացի դրանից, հանրակցության մեջ մտնող պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունները, որոնք, Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկի կարծիքով՝ գտնվում են վիթխարի ճնշման ներքո եւ կարող են զարգանալ վատթարագույն սցենարով: Գագաթնաժողովի երկրորդ օրը պլանավորված է Brexit-ին նվիրված նիստ՝ Եվրամիության 27 երկրների ձեւաչափով, այսինքն՝ առանց Մեծ Բրիտանիայի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս