
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքը կրելու հետ ու կյանքին վտանգ սպառնացող. Փաստաբան

Ժ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն առաջիկայում կբողոքարկվի վերաքննիչ դատարան:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Մկրտչյանը հայտնելով, որ բողոքը կներկայացնի Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկը, իսկ մյուս պաշտպանները՝ կմիանան:
Ինչ վերաբերում է Գրիգորյանի առողջական վիճակին, ապա պաշտպանի գնահատմամբ՝ նման առողջական խնդիրներ ունենալու պարագայում ցանկացած այլ անձ ուղղակի չէր գտնվի կալանքի տակ, կալանքը կրել անհամատեղելի է իր առողջական վիճակի հետ և կյանքի վտանգ սպառնացող, «նա քիմիոթերապիա է ստանում և բուժման նպատակով արտերկիր պետք է մեկներ, սակայն առկա իրավիճակից ելնելով տոմսերը վերադարձվել է»:
Հարցին, թե ՔԿՀ-ում Գրիգորյանը գտնվում է բժիշկների հսկողությա՞ն ներքո՝ պաշտպանն ասաց, այդ առումով խնդիր չի առաջացել այս պահին, սակայն քիմոթերապիա չի կարող ստանալ ՔԿՀ-ում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։