Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տվեց պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի մինչև 2 տոկոսն ավելացնելուն
Հունիսի 28-ին Ֆրանսիայի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել 2019-ից մինչեւ 2025 թվականներն ընկած ժամանակաշրջանում ռազմական պլանավորման վերաբերյալ օրինագծին, որը նախատեսում է պաշտպանության բյուջեի ծախսերի ավելացում մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը: Այդ մասին գրել է Le Figaro թերթը:,
Օրինագծի օգտին քվեարկել է 326 սենատոր, դեմ՝ 14-ը: Նախօրյակին Ֆրանսիայի ազգային ասամբլեան նույնպես պաշտպանել է նախաձեռնությունը:
Փետրվարին Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր մինչեւ 2025 թվականը ռազմական ծախսերը մինչեւ 50 մլրդ եվրո ավելացնելու պլանների մասին:
Ենթադրվում է, որ միջոցները կծախսվեն հնացած զրահափոխադրիչները փոխարինելու, ինքնաթիռների եւ լցավորող նավերի կառուցման, միջուկային զինանոցի արդիականացման վրա: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին քանիցս հայտարարում էր, որ ՆԱՏՕ-ն ձգտում Է հասնել այն բանին, որ իր անդամները պաշտպանության համար հատկացնեն ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: