Բաքվի օդանավակայանում հունիսի 7-ին մաքսային ծառայությունն առգրավել է, Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ հասանլիի հեղինակած գրքի ողջ խմբաքանակը:
ԲՀԿ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ վայր է դնում պատգամավորական մանդատն ու հեռանում ԲՀԿ-ից:
Հունիսի 8-ին, ժամը 14:04-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկին հարակից շոգեբաղնիքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
«Շատ հավանական է, որ առաջիկայում նոր քաղաքական ուժեր առաջանան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը պայմանական ազատազրկման է ենթարկել Ադրբեջանի միավորված կոմունիստական կազմակերպության նախագահ և «Խուլերի ադրբեջանական միություն» հասարակական միավորման փոխնախագահ Մուսա Տուկանովին:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին, նորություն չի համարում։
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է Հանրապետության տարածքում գործող տեսանկարահանող սարքերի ցանկը: 141 խաչմերուկում այս պահի դրությամբ գործում է 668 սարք, որից 533-ը անշարժ, 135-ը՝ շարժական:
Սերբիան բավարարված է Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսությունում Եվրամիության միջնորդությունից, բայց հնարավոր է համարում, որ բանակցություններին նաեւ կարող է միանալ Ռուսաստանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պետությունների ղեկավարներից առաջինին, հանձնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բարեկամության շքանշանը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունը մանրակրկիտ ուսումնասիրում է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման նկատմամբ վերահսկողության արդյունքները:
CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենը, ով 2017 թվականին այցելել էր Հայաստան ու Արցախ, ինքնասպան է եղել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Տիգրան Արզումանյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խարհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Մալայզիայի նոր վարչապետ Մահաթհիր Մոհամադը կառավարական պաշտոնյաներին թույլ է տվել որպես նվեր ընդունել միայն ուտելիք, ծաղիկներ ու մրգեր:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի վիրավորում ստանալու հանգամանքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Հայրապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել արդարադատության նախարարի տեղակալների նշանակելու մասին:
Եվրամիությունը (ԵՄ) Կոսովոյում փոխել է հանրակցության առաքելության մանդատը (EULEX) եւ այն երկարաձգել է երկու տարով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 14-ը:
Նախ հիշեցնեմ. երեկ առավոտյան ինձ զանգահարեց պարոն Գրիգոր Գրիգորյանը և իր վրդովմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Ինչպես արդեն պատմել եմ, նա տեղեկացրեց ինձ, որ որևէ հարցաքննության չի ենթարկվել և այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել ևս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն:
ԱԳԲԱ Լիզինգը և Ճապոնիայից «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ ներմուծող «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ-ն մեկնարկում են լիզինգային արշավ: Ընկերությունների համագործակցության արդյունքում այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի երկրորդական շուկայից լիզինգի միջոցով ձեռք բերել «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եվրոպական ներդրումային բանկի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հետ միասին այցելել է քաղաքապետարանի ենթակայության համար 110 մանկապարտեզ, որն ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրում ներառված նախակրթարանների շարքում:
Նա պատահական չի համարում, այսօր առաջնագծում նախատեսված պլանային դիտարկմանն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Այն սուպերմարկետները, որոնք նախկինում գյուղմթերքների մասով ՊԵԿ-ի հետ պայմանավորվածության շրջանակներում էին գործում և 20% ԱԱՀ-ի փոխարեն 50% մուծում, արդեն անցել են նորմալ ռեժիմի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Հյուսիսատլանտյան դաշինքը եւ Եվրոպական միությունը որոշում են ընդունել ընդլայնել իրենց ներկայությունն Իրաքում:
Հունիսի 8-ին, 11-13-ը շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կիրակի օրը՝ հունիսի 10-ին, կժամանի Սինգապուր՝ մասնակցելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպմանը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք: