
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
Վարչապետը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ նոր կառավարությունը լի է էներգիայով այդ ուղղությամբ իրականացնելու անհրաժեշտ քայլեր: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացումը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառներում:
Դեսպանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկու պետությունների համագործակցությանը, ինչը կնպաստի նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Վինչենցո Դել Մոնակոն ընդգծել է, որ իտալական տարբեր ընկերություններ հետաքրքրված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես, արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում:
Հայ-իտալական փոխգործակցության առումով զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպումը: