
Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանն առաջնագծում ակտիվանում է. Panorama.am

«Արտաքուստ համեմատաբար խաղաղ թվացող իրավիճակի տակ իրականում բավականին բարդ պրոցեսներ են»,-Panorama.am-ի հետ զույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին հարցին ի պատասխան:
Նա պատահական չի համարում, այսօր առաջնագծում նախատեսված պլանային դիտարկմանն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Տ. Աբրահամյանի խոսքով, հակառակորդի ակտիվությունը, որը սկսվել է դեռևս ապրիլի 12-ից՝ զինտեխնիկայի տեղաշարժերով, տարբեր դրսևորումներով շարունակվում է:
«Ի՞նչ նկատի ունեք տարբեր դրսևորումներ ասելով: Հաճախ հակառակորդի ակտիվություն ասելով մարդիկ հասկանում են միայն մարտ վարելու փուլը, սակայն այն պետք է դիտարկել ավելի լայն սպեկտրով՝ ակտիվ ինժեներական աշխատանքներ, զինտեխնիկայի կամ հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժեր, պատերազմի նախապատրաստական քարոզչություն, այս կամ երկրի ներքին իրավիճակի սրմանն ուղղվող ջանքեր, միջազգային կառույցների հետ աշխատանքի ակտիվացում: Թվարկածս գործոնները շարունակելի են»,-մանրամասնեց Տիգրան Աբրահամյանը:
Հարցին, թե Արցախի ներքաղաքական խնդիրները որևէ ազդեցություն թողե՞լ են սահմանին տիրող իրավիճակի վրա, Բակո Սահակյանի խորհրդականը պատասխանեց, եթե Ադրբեջանում մտածում են, թե Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները կարող են պառակտել հասարակությունը և իրենց համար պատերազմ սկսելու հարմար առիթ սկսեն՝ սխալվում են:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։