Բաժիններ՝

Իրանը միջազգային հաշվարկներում պաշտոնապես դոլարից անցավ եվրոյի

Իրանի կառավարությունը որոշում է ընդունել հրաժարվել դոլարով միջազգային հաշվարկներից եւ արտասահմանյան տրանզակցիաներում եւ պետական հիմնարկությունների պաշտոնական հաշվարկներում անցնել եվրոյի: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, ասված է կառավարության՝ ապրիլի 18-ին հրապարակված հայտարարության մեջ։

«Բոլոր նախարարությունները, պետական կազմակերպություններն ու ֆիրմաները պարտավոր են եվրոն որպես հիմնական արժույթ օգտագործել հաշվետվություններում եւ վիճակագրություն, տեղեկատվություն ու (արտասահմանյան տրանզակցիաներ կատարելիս) ֆինանսական տվյալներ հրապարակելիս, նշվում է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան դոլարից հրաժարվելու որոշումն ընդունվել է Իրանի նախարարների կաբինետի ապրիլի 18-ի նիստում՝ ի պատասխան Թեհրանի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ձեռնարկած միջոցների, որոնք իրանցի պաշտոնյաները որակում են «տնտեսական դավադրություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30