«Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները և արտաքին քաղաքականությունը մի տեսակ պարտադրված էին անել այն, ինչ արել են, քանի որ այնպիսի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանից շատ քիչ բան էր կախված»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով վերջին 10 տարիների ընթացքում ԼՂՀ կարգավորման գործընթացի կարևոր կետերի մասին:
Գերմանիան մտադիր է 2,5 մլրդ դոլար ընդհանուր գումարով MQ-4C Triton չորս անօդաչու թռչող սարք գնել ԱՄՆ-ից, որոնք նախատեսված են ծովային պարեկության համար:
«Անկարայի հանդիպումը նշանավորում է մի գործընթաց, որը կարելի է նույնիսկ պատմական համարել՝ հաշվի առնելով այն ակնհայտ ձգտումը, որը դրսևորում են Մոսկվան, Անկարան և Թեհրանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Վատիկանում ապրիլի 5-ի երեկոյան առաջին անգամ հնչեց կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի հանրահայտ «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտ»-ի գրաբարյան մշակումը: Ստեղծագործությունը նա գրել էր 1985 թվականին Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունը կարդալուց հետո:
Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանը (ծնվ. 1974 թ.) դուրս է գրվել հիվանդանոցից:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 5-ին, ժամը 18.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրի վերաբերյալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստ, որը վարեց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Ապրիլի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայի:
Ապրիլի 2-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Հակոբյան 31 հասցեում տեղակայված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1951թ. ծնված Մ.Մ-ին պատկանող խանութից գողություն կատարելու մասին:
Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախագահության տարիների ընթացքում արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքները։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները ստուգողական պարապմունքների անցկացման շրջանակներում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական օբյեկտներն ու օդուժը լեռնային տեղանքում:
Վաշինգտոնի եւ Պեկինի կողմից պատժամիջոցների սահմանման սպառնալիքը կողմերին հարկադրել է ցուցադրել ռազմական նավատորմի հզորությունը Հարավչինական ծովում:
Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով ուղևորներից մեկը մահացել է, իսկ մյուսը հոսպիտալացվել։
Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեն 24 տարվա բանտարկության է դատապարտվել մեղադրանքների 18 կետով:
Վրաստանի Տղիբուլի քաղաքի «Մինդելի» ածխահանքում հանքագործների զոհվելու պատճառով հանրապետության կառավարության կողմից ապրիլի 6-ին հայտարարված Սգո օրվա կապակցությամբ խոնարհված են երկրի պետական հիմնարկների դրոշները։
Իտալիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռը, որը մասնակցում էր Mare Sicuro («Հանդարտ ծով») գործողությանը, լույս ապրիլի 6-ի գիշերը վարժանքների ընթացքում ընկել է Միջերկրական ծովը, ինչի հետեւանքով զոհվել է դրա անձնակազմի հինգ անդամներից մեկը:
Տոկիոյում կյանքի 83-րդ տարում վախճանվել է ռեժիսոր Իսաո Տակահատան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեն է նետել պատրաստված ճառի մի էջը Արեւմտյան Վիջինիայում հարկային քաղաքականությանը նվիրված կլոր սեղանի նիստի ժամանակ:
Երեկ՝ 2018թ. ապրիլի 4-ին ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածել են տեղեկություն ապրիլի 3-ին մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1992թ. ծնված լեյտենանտ Աբդուլլաև Նուրիդ Չինգիզ օղլուի (Abdullayev Nurid Çingiz oğlu) մասին:
50 հազարից ավելի բնակիչներ են վերադարձել զինյալներից ազատագրված Արեւելյան Ղութայի շրջաններ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն երկրի առեւտրական ներկայացուցչին հանձնարարել է ուսումնասիրել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 100 միլիարդ դոլարի լրացուցիչ մաքսերի սահմանման հնարավորությունը:
Բերման են ենթարկել պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Ասլանյանը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար իրենց թեկնածությունն առաջադրած կանանց թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի։
Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում ավազակային հարձակում էր կատարվել։ Մի երիտասարդ շշով մտել է բենզալցակայան՝ բենզին գնելու։