ԼՂՀ հարցում ՀՀ իշխանությունների վերջին 10 տարվա 3 հիմնական բացթողումները՝ ըստ Բորիս Նավասարդյանի

«Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները և արտաքին քաղաքականությունը մի տեսակ պարտադրված էին անել այն, ինչ արել են, քանի որ այնպիսի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանից շատ քիչ բան էր կախված»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով վերջին 10 տարիների ընթացքում ԼՂՀ կարգավորման գործընթացի կարևոր կետերի մասին:

Ըստ նրա՝ զուտ մարտավարական առումով ՀՀ իշխանությունները մի քանի սխալներ են թույլ տվել. «Առաջինը կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ինձ համար շրջադարձային և շատ մեծ սխալ էր 2009 թվականին ընդունված համատեղ հայտարարությունը, որտեղ դրական և լավատեսորեն էր գնահատվում հարաբերությունների նորմալացման գործընթացը: Դա այդ գործընթացի բոլոր մասնակիցներին թույլ տվեց համարել, որ Հայաստանը զիջողական դիրքորոշումներ ունի այստեղ: Անմիջապես դրանից հետո Թուրքիան սկսեց խոսել նախապայմանների լեզվով: Երկրորդ կարևոր բանը 2013 թվականն էր: Թեև դա անմիջապես ղարաբաղյան խնդրի հետ կապված չէր, սակայն մեր շրջադարձը ԵՄ-ի հետ և ապագա ԵԱՏՄ հարաբերություններում թույլ տվեց աշխարհին հասկանալ, որ Հայաստանն ավարտում է իր կոմպլեմենտար քաղաքականության վեկտորը և անվտանգության հարցերում լիովին տրվում է ՌԴ-ի վրա հույս դնելուն: Բնականաբար, դա ընդհանուր զարգացումների վրա բացասական ազդեցություն թողեց և թույլ տվեց Ադրբեջանին ավելի հարձակողական դիվանագիտություն իրականացնել այդ հարցում, և մենք իրոք ընկանք ՌԴ-ից կախվածության մեջ»:

Բ. Նավասարդյանի դիտարկմամբ՝ այս տարիներին կոռուպցիան բանակում խորացավ, ինչի ազդեցությունը տեսանք 2016 թվականի ապրիլին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս