
«Ես չեմ պատրաստվում քաղաքական բանավեճն իջեցնել միջազգային «Սնիկերսի» ու «Թվիքսի» մակարդակին». Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Ես «Քաղաքացիական պայմանագրի» որևէ գործողություն չեմ մեկնաբանելու, որովհետև, ՔՊ-ի ղեկավարի գործողությունները հիշեցնում են մանկապարտեզային գործողություններ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի քայլարշավի մասին՝ Է. Շարմազանովն ասաց. «Այն գործողությունները, որ ինքն արել է երեկ, դրանից մեկ օր առաջ, ես խնդիր չունեմ, ես չեմ պատրաստվում քաղաքական բանավեճն իջեցնել միջազգային «Սնիկերսի» ու «Թվիքսի» մակարդակին»:
Հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե փակեն ԱԺ մուտքերը, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Գնալու ենք՝ քվեարկենք»: