Բաժիններ՝

Ճապոնական SS-520 հրթիռը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես ամենակոմպակտն աշխարհում

Ճապոնական SS-520 տանող հրթիռը, որն այս տարվա փետրվարին հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել հեռահաղորդակցական միկրոարբանյակը, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենակոմպակտը:

Ապրիլի 27-ին այս մասին հայտնել է Ճապոնիայի Օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA)։ «Մեզ հաջողվեց դա իրականացնել Ճապոնիայում գիտության եւ տեխնոլոգիաների բարձր մակարդակի, ինչպես նաեւ այն մշակումների լայն փորձի շնորհիվ, որոնք մենք մինչ օրս կատարել ենք: Հիմք վերցնելով ձեռք բերված արդյունքը՝ մենք մտադիր ենք այսուհետեւ էլ զարգացնել մեր տեխնոլոգիական հնարավորությունները»,- ասել է JAXA-ի ներկայացուցիչ Հիրոտո Կաբուն:

Հրթիռի երկարությունը կազմում է ընդամենն 9,54 մետր, տրամագիծը՝ 52 սանտիմետր, քաշը՝ 2,6 տոննա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս