
Էդմոն Մարուքյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին և Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ հանդիպել. «Միշտ հիշեք, որ կա երրորդ ճանապարհ»

Քիչ առաջ «Ելք» դաշինքի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ստրասբուրգ գնալու ճանապարհին ֆեսյբուքյան ուղիղ եթերով կոչ արեց վարչապետ Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին մի քանի ժամ հանգստանալ և ես մեկ անգամ հանդիպել:
«Ես նոր հետևում էի Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի պատմական հանդիպմանը: Կարծում եմ՝ մենք լուրջ հանդիպում ունենք, այդ հանդիպումը շատ կարևոր էր: Ես խնդրանք ունեմ, որ պարոն Փաշինյանը և պարոն Սարգսյանը մեկ ժամ հանգստանան, մտածեն և ևս մեկ անգամ հանդիպեն: Շատ կարևոր էր ձեր հանդիպումը:
Ես կրկնում եմ՝ սա պատմական հանդիպում էր, շատ կարևոր էր, բայց ես ձեզ խնդրում եմ, պարոն Սարգսյան, պարոն Փաշինյան, իմ լավ ընկեր, ևս մեկ անգամ հնարավորություն տվեք, խոսեք և տարբերակները քննարկեք:
Մենք պետք է ամեն բան անենք, որ խուսափենք անդառանալի հետևանքներից: Մենք Ստրասբուրգի ճանապարհին ենք: Ակհայտ է, որ արդեն Ստրասբուրգում Հայաստանի թեման լինելու է թիվ մեկ թեման:
Իրավիճակը և դեպքերի զարգացումը լինելու է շատ վատ, եթե դուք կրկին չհանդիպեք: Ես ձեզ կոչ եմ անում կրկին անգամ հանդիպել: Միշտ հիշեք, որ կա երրորդ ճանապարհ, ես ձեզ խնդրում եմ այդ երրորդ ճանապարհի մասին խոսեք, երկու կողմի այդ մաքսիմալիստական մոտեցումները պետք է մի խազ իջեցվի ներքև: Ես ձեզ ուղղակի խնդրում եմ»,-հայտարարեց Է. Մարուքյանը: