
Լարված իրավիճակ՝ Հանրապետության հրապարակում

Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է։ Ցուցարարների մի խումբ հավաքվել է այնտեղ, իսկ ոստիկանությունը զգուշացնում է, որ հավաքն անօրինական է։ «Ազատության» լրագրողը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ասաց, որ ոստիկաններից մեկը նետել է իր տեսախցիկը։ «Շատ վատ արեց, ցույց տվեք, մենք իրեն կպատժենք»,- ասաց Օսիպյանը։
«Դեմքը ծածկած էր, ինչպե՞ս ցույց տամ»,- պատասխանեց լրագրողը։
Նշենք, որ այս պահին Հանրապետության հրապարակում շատ են դիմակավորված ոստիկանները։
Օսիպյանն էլ զգուշացրեց, որ, երբ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում, լրագրողներն այնպիսի հատվածում լինեն, որ չվնասվեն։