«Այլ մարտավարության էլ կդիմենք». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այս պահին ցուցարարների հետ Տիգրան Մեծ պողոտայով գնում է Էրեբունի վարչական համայնք: Ցուցարարներին ուղեկցում են ոստիկանության ուժերը։ Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, թե այս քաղաքական գործընթացում Սերժ Սարգսյանը մենակ է մնացել։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ միայն փողոցներ են փակելո՞ւ, թե՞ այլ մարտավարության էլ են դիմելու։

«Այլ մարտավարության էլ կդիմենք, բայց ես այսօր ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում իրականացնել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններ, չտրվենք սադրանքների, որ իշխանությանը հնարավորություն չտանք նենգափոխել մեր այս խաղաղ շարժման էությունը»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30