«Երեխաս զանգում է, լաց է լինում, թույլ տվեք տուն գնամ». տիկինը՝ ոստիկաններին

Արցախի փողոց-Էրեբունի խաչմերուկն այս պահին փակել են ոստիկանները, նրանք թույլ չեն տալիս այդ շրջանի բնակիչներին ազատ տեղաշարժվել։ Մի կին ոստիկաններին ասաց, որ երեխան զանգում է, լաց է լինում, մորն է ուզում, թույլ տան անցնել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ասացին՝ շրջանցեք հատվածը։ Երկար խոսակցությունից հետո ոստիկանները կնոջն ուղեկցեցին տուն։

«Հարգելի ոստիկաններ, ձեր ուղեղը մեր կողմն է, իսկ ձեր համազգեստը ձեզ ստիպում է կռվել»,- ասաց մի տարեց մարդ։

Ոստիկանները բացեցին Արցախի փողոց-Էրեբունի խաչմերուկը։ Իսկ ցուցարարներն այս պահին շարունակում են երթը Տիգրան Մեծ պողոտայով։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30