Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Արգենտինայի մասին:
30-ամյա գերմանացին սպասում է առճակատմանը Չեմպիոնների լիգայում: «Բավարիայի» հարձակվող Սանդրո Վագներն ուրախ է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Կրիշտիանու Ռոնալդուի դեմ խաղալու հնարավորության համար:
Ապրիլի 16-18-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի հերթական հանրահավաքը:
Իտալական «Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոն կարող է վերադառնալ Իսպանիա: Ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել կատալոնական «Բարսելոնան»:
«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանում խնդիրներ չլինեն»,- այս մասին այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, գնդապետ Իգոր Կորոտչենկոն
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Ալեքսան Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։
ՀՀ վարչապետ Սերժ Սագսյանը գլխավոր խորհրդական է նշանակել:
Ամերիկացիների մեծամասնությունը հանդես է գալիս Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու օգտին:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է իր հասցեին ուղված քննադատությունների մասին:
Ապրիլի 18-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ «Ցուլ» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ի հանդիպում է ունեցել Հայաստանի ստեղծագործական միությունների ղեկավարների հետ:
Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է երկրի արտահերթ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ֆիլիպ թագավորը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում ապրիլի 18-ին ժամը 17:00-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է:
«Անկախ Երևանում տեղի ունեցող ակցիաների ապագայից, կարելի է պնդել, որ Հայաստանի հասարակությունում կա ազդեցիկ դժգոհ հատված»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար, վրացի դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին:
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և նորանշանակ փոխվարչապետների առաջին հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո Գյումրիում ապրիլի 18-ին անցկացվող հավաքի մասնակիցները քանի ուսումնական հաստատություններում՝ պահանջելով չարգելել աշակերտներին ու ուսանողներին միանալ երթին, ապա, կրկին փակելով կենտրոնական ճանապարհները, շարժվեցին Վարդանանց հրապարակ:
Իրանի կառավարությունը որոշում է ընդունել հրաժարվել դոլարով միջազգային հաշվարկներից եւ արտասահմանյան տրանզակցիաներում եւ պետական հիմնարկությունների պաշտոնական հաշվարկներում անցնել եվրոյի:
Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է դեպքեր, երբ մի շարք անձինք, այդ թվում՝ հանրային ճանաչում ունեցող գործիչներ այցելում են հանրակրթական դպրոցներ և դպրոցների տնօրեններից ու ուսուցչական կազմերից պահանջում ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ երեխաներին քաղաքական բնույթի հավաքներին ու երթերին ներգրավելու համար:
Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի փոխգնդապետին՝ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություններ կատարելու համար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Մակարյանը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը չի պարզել այն նյութի ծագման երկիրը, որով թունավորվել էին Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալները:
Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը և Մանե Թանդիլյանը անձնական երաշխավորություն են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսան Հարությունյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ փոխվարչապետներ են նշանակվել: