Բաժիններ՝

Ամերիկացիների մեծամասնությունը հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցների խստացման օգտին

Ամերիկացիների մեծամասնությունը հանդես է գալիս Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու օգտին: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, այդ մասին վկայում են հարցման տվյալները, որը Washington Post-ն անցկացրել է ABC News-ի հետ համատեղ։

Նոր սահմանափակիչ միջոցները պաշտպանում է հարցման մասնակիցների 74 տոկոսը՝ դեմոկրատների շրջանում եւ 68 տոկոսը՝ հանրապետականների շրջանում: Դոնալդ Թրամփի հակառակորդների թվում պատժամիջոցների խստացման օգտին հանդես է գալիս հարցվածների 73 տոկոսը, իսկ նրա կողմնակիցների շրջանում՝ 66 տոկոսը: Բացի այդ, հարցման բոլոր մասնակիցների մոտավորապես կեսը վստահ է, որ երկրի ղեկավարը «չափազանց քիչ բան» է արել, որպեսզի պատժի Ռուսաստանին միջազգային իրավունքի՝ իբր տեղ գտած խախտումների համար:

Հարցվածների կեսից փոքր-ին ավելին՝ 52 տոկոսը, հայտարարում է, որ Թրամփը պետք է Վլադիմիր Պուտինին հրավիրի Սպիտակ տուն՝ Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու համար: Մինչդեռ 42 տոկոսը վստահ է, որ դա չարժե անել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս