Բաժիններ՝

«Ես նույնիսկ մարզումների ժամանակ այնքան գոլ չեմ խփել, ինչքան Ռոնալդուն». «Բավարիայի» հարձակվող Սանդրո Վագներ

30-ամյա գերմանացին սպասում է առճակատմանը Չեմպիոնների լիգայում: «Բավարիայի» հարձակվող Սանդրո Վագներն ուրախ է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Կրիշտիանու Ռոնալդուի դեմ խաղալու հնարավորության համար:

«Ռոնալդուն անյքան շատ գոլեր է խփել, դա ֆանտաստիկ է: Ես այդքան չեմ խփել նույնիսկ մարզումների ժամանակ: Իմ կարծիքով՝ դա հոյակապ է: Ինձ դուր են գալիս այդպիսի մարզիկները: Եթե մենք բոլորս միանման լինեինք, այնքան տխուր կլիներ: Ռոնալդուն խաղալու է մեր դեմ: Նա անհավանական լավ ֆուտբոլիստ է, և ես ուրախ եմ, որ մենք 2 անգամ կհանդիպենք: Մեր պաշտպանությունը լավագույնն է Եվրոպայում, դրա համար մենք չենք պատրաստվում թաքնվել»,- հայտնել է Սանդրոն Բունդեսլիգայի պաշտոնական կայքին:

«Բավարիան» կընդունի «Ռեալին» ապրիլի 25-ին: Պատասխան խաղը տեղի կունենա Մադրիդում, մայիսի 1-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս