«Մարդիկ մտածում են, որ ես չեմ սիրում Արգենտինան, բայց ես այն շատ եմ սիրում». Կրիշտիանու Ռոնալդու
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Արգենտինայի մասին:
«Իմ ընկերուհին (Ջորջինիա Ռոդրիգես) Արգենտինայից է: Շատերը գիտեն այդ մասին: Նա մի կեսով արգենտինացի է, մյուս կեսով՝ իսպանացի: Ես շատ եմ սիրում Արգենտինան: Մարդիկ մտածում են, որ ես այն չեմ սիրում, բայց ես այն շատ եմ սիրում»,- նշել է Ռոնալդուն ինստագրամյան հոլովակում:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր պարգևեց Ռոնալդուին: Նրան ծնողները կոչել են Ալանա Մարտինա: Ջորջինիան և Ռոնալդուն մեծացնում են չորս երեխաների: Ռոնալդուի երեք երեխաները՝ ավագ որդին՝ Կրիշտիանուն, և կրտսերը՝ Մատեոն, ինչպես նաև աղջիկը՝ Եվա Մարիան, սուռոգատ մայրերից են:
Սիրարփի Աղաբաբյան