Բաժիններ՝

«Մեծագույն ֆուտոլիստներին հաճախ են քննադատում, քանի որ թերթերը պետք է վաճառվեն». Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է իր հասցեին ուղված քննադատությունների մասին:

«Մեծագույն ֆուտոլիստներին հաճախ են քննադատում, քանի որ թերթերը պետք է վաճառվեն: Եթե ես վատ խաղ եմ անցկացրել, ապա չունեմ թերթեր կարդալու կարիք, որպեսզի իմանամ այդ մասին: Ես միշտ օգնում եմ թիմին և անում եմ ամեն ինչ հաղթանակի համար, բայց ինձ միշտ հիշատակում են ԶԼՄ-ներում: Մեկ օր բանտում անցկացնելուց հետո ես վերադարձա, և Ֆլորենտինո Պերեսը սպասում էր ինձ: Նա ասաց, որ աջակցում է ինձ թե՛ դժվար, և թե՛ հեշտ պահերին: Նա ինձ համար կարծես ընտանիքի անդամ լինի:

23 տարեկանում ես հասկացա, որ պետք է լինեմ ավելի կարգապահ, հակառակ դեպքում կվերադառնամ Ֆրանսիա: Ես շատ բան եմ զոհաբերել, որպեսզի հիմա լինեմ այն, ինչ դարձել եմ: Օրինակ՝ ես շատ կանոնակարգել եմ սննդակարգս:  Ինչո՞ւ ես չեմ երգում Ֆրանսիայի հիմնը: Եթե լսենք Ֆրանսիայի օրհներգը, կհասկանանք, որ այն պատերազմի կոչ է անում, իսկ դա ինձ դուր չի գալիս»,- նշել է Բենզեման:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս