Կոնչիտա Վուրստը հայտարարել է իր դրական ՄԻԱՎ-կարգավիճակի մասին
Ավստրիացի արտիստ Թոմաս Նոյվիրտը, որն ավելի հայտնի է որպես Կոնչիտա Վուրստ, հայտնել է իր դրական ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս)-կարգավիճակի մասին: Այս մասին երգիչը պատմել է Instagram-ում:
Նրա խոսքով՝ իրեն այս ախտորոշումը տվել են դեռ շատ տարիներ առաջ: Ըստ որում արտիստը նշում է, թե չէր ցանկանում հրապարակայնորեն ազդարարել իր ՄԻԱՎ-դրական կարգավիճակի մասին, սակայն անցյալում Նոյվիրտի մտերիմներից մեկն սկսել է նրան սպառնալ այս տեղեկատվության տարածմամբ:
«Ես ոչ մեկին թույլ չեմ տա վախեցնել ինձ եւ ազդել իմ կյանքի վրա»,- գրել է երգիչը: Նոյվիրտը համաշխարհային հռչակ ձեռք բերեց «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում հաղթելուց հետո՝ մորուքով կնոջ բեմական ամպլուայում: Մրցույթի եզրափակիչ մասում նա կատարեց Rise Like a Phoenix երգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: