Ադրբեջանական ոստիկանությունը փորձել է ուժով դադարեցնել հացադուլ անցկացնող գործարարների ակցիան:
Ձյան և քամու ուժգնացման հետևանքով ավիաընկերությունները Լոնդոնից մեկնող տասնյակ չվերթներ են հետաձգել: Այդ մասին փաստում են Լոնդոնի օդանավակայանները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ Երևանում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ. 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով գրանցված քաղաքացիական զոհերի վերաբերյալ:
Մասիսի բաժնում կատարված անձնական խուզարկություններով Հայկ Պ.-ի մոտից հայտնաբերվել են 2.8 գ քաշով, «Մեթադոզ-40» գրառմամբ, Հակոբ Պ.-ի տաբատի գրպանից` ընդհանուր 4.9 գ քաշով և Հովհաննես Խ.-ի տաբատի գրպանից՝ ընդհանուր 3.8 գ քաշով, նույն գրառմամբ դեղահաբեր:
«Մեծ երկրները միշտ իրենց շահերով են առաջնորդվում․ բնականաբար, ՌԴ-ի և ԱՄՆ-ի շահերի մեջ լինելու է սցենար, որտեղ պետք է մեզ խաղացնեն։ Այստեղ գալու է արդեն մեր խելոքությունը, որ այն սցենարների մեջ լինենք, այնպես բանակցությունները վարենք, որ՝ եկեք այդ սցենարները կյանքի մի կոչեք, մի դրեք մեզ ընտրության առջև»:
Այսօր Ճարտարապետների միությունը հրավիրել է պատմական նշանակության՝ 19-րդ համագումարը, որով կավարտվի նաև միության պատմությունը: Ճարտարապետների միությունը վերակազմավորվում է՝ ՀՀ Ճարտարապետների պալատի, որը կլինի մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ Արմավիր քաղաքի բնակչուհու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հունաստանի ափերին ավելի քան 14 ներգաղթյալ է մահացել, ովքեր նավով փորձել են լողալ դեպի Հունաստան:
Այսօր Ճարտարապետների միությունը հրավիրել է պատմական նշանակության՝ 19-րդ համագումարը, որով կավարտվի նաև միության պատմությունը: Ճարտարապետների միությունը վերակազմավորվում է ՀՀ Ճարտարապետների պալատի, որը մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի ձևավորման կարգը, գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները սահմանվում են «Ճարտարապետների գործունեության մասին» ՀՀ օրենքով:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրը մեկնարկեց «Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղով:
Մահվան ելքով վրաերթ Երևանում․ վարորդը լքել է դեպքի վայրը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Ելք» դաշինքի սկզբնավորման պահին արված այս լուսանկարը, որում դաշինքի անդամ երեք կուսակցությունների առաջնորներն են` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Տարո Կոնոն, մեկնաբանելով ասիական սեգմենտում ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ընդգծել է, որ Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության վերգետնյա համալիրների տեղակայումը ուղղված է ոչ թե ՌԴ-ի դեմ, այլ ԿԺԴՀ-ի հրթիռային սպառնալիքից պաշտպանությանը:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ 2017թ․ ընթացքում ստուգումներ են իրականացրել 38 գազալցակայանում. «100 տոկոս տնտեսվարողների մոտ հայտնաբերվել է ճնշման խնդիր, իսկ 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում 23 տնտեսվարողի մոտ է նման ստուգում իրականացվել, և բոլորի մոտ նորից 100 տոկոսով հայտնաբերվել է ճնշման խնդիր։
Ազատության պողոտայի շենքերից մեկում կատարված սպանության մանրամասները:
Մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհրդի» , ինչպես նաև «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների նախաձեռնությամբ ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հաջորդ հանրահավաքը նշանակվել է մարտի 31-ին:
Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում սկսվեց գործում և անջատված գործերում ներգրավված մեղադրյալների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրությունների հետազոտումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մարտի 17-ի ցերեկը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ից 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վերջին տարիներին դրական միտում է նկատվում՝ գազալցակայանների հրդեհային անվտանգության ապահովման աստիճանի բարձրացման ուղղությամբ.
Իրկուտսկի տարածաշրջանում շրջիկ կրկեսային խմբին փրկել են սառնամանիքից, այն բանից հետո, երբ վերջիններիս մեքենան փչացել է ճանապարհի կեսին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ` մաքսային տեսուչներին կաշառք տալու և դրան օժանդակելու կասկածանքով:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գայանե Վարդանյանը:
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն մարտի 16-ին երկրի խորհրդարանում ներկայացրել է կառավարության տարեկան հաշվետվությունը, ինչը, ադրբեջանցի փորձագետների վկայությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Ռուսական «Տիգր» տեսակի զրահամեքենաների նոր մոդիֆիկացիաներ են մշակվում:
ՀՀ փաստաբանների պալատի որոշմամբ Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով:
Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Մարտի 17-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում գտնվող նախկին Ավտոմատիկայի գործարանում: