Բաժիններ՝

Արմավիրում կինը հում միս ուտելիս խեղդվել է, մայրը սեղմել է պարանոցը․․․ մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ Արմավիր քաղաքի բնակչուհու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. մարտի 6-ին՝ ժամը 21:00-ին, Արմավիրի շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում բնակիչ է հանկարծամահ եղել։ Նախնական տվյալներով՝ ընտանիքի անդամների հայտարարության համաձայն՝ 2018թ. մարտի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1969թ. (վերջինս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ), իրենց տան խոհանոցում, վերցնելով հում մսի կտոր, փորձել է այն կուլ տալ։ Մայրը, նկատելով, որ նա խեղդվում է, փորձել է օգնություն ցուցաբերել և սեղմել է պարանոցը՝ մսի կտորը կոկորդից հանելու համար։

Արմավիրի 48-ամյա բնակչուհու մահվան մասին բժշկական վկայականի համաձայն՝ վերջինիս մահվան հիմնական պատճառ է հանդիսացել բութ առարկաներով պարանոցի օրգանների սեղմումը:

Դեպքի առթիվ 2018թ. մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 48-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:եւ վրաերթի իրական հանգամանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս