Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25-րդ գլուխը վերաբերում է հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություններին։ Առաջին՝ 258-րդ հոդվածը խուլիգանությունն է։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում նախավերջին տեղում է:
Մարտի 16-ին ժամը 12:48-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտակերտ-Մեծ Շեն ճանապարհի 15 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախկին նախագահ, ներկայումս բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը, որը նշում է իր 70-ամյակը, այդ առիթով ԳԱԱ միջոցառումից հետո խոսելով լրագրողների հետ, արել է անակնկալ եւ նույնիսկ սենսացիոն հայտարարություններ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ 2018 թ. մարտի 20-ին Երևանի ռուսական արվեստի թանգարանում կբացվի ցուցահանդես՝ «Գողացված «Վրուբելի» վերադարձը» նախագծի շրջանակներում, նվիրված ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելին և «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» կորցված գլուխգործոցի Հայաստան վերադարձին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունու գլխավորությամբ:
«Ժամանակ» թերթի տեղեկութուններով՝ մարտի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը Իրան-Հայաստան սահմանին 19 կգ հերոին է հայտնաբերել։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Ադրբեջանի հիստերիան, իհարկե, պետք է այդպես լինի, որովհետև ի տարբերություն Հայաստանի հանրության, ՀՀ քաղաքական էլիտայի, որը շատ անլուրջ է վերաբերում նման հարցերին` Ղարաբաղի ճանաչման խնդիր և այլն, ադրբեջանցիները շատ լավ են հասկանում այս ամենը, որ աշխարհը կառուցված է իրավունքների վրա, և եթե ԱՄՆ նման պետությունը ճանաչում է Ղարաբաղի իրավունքը, պաշտպանված, ինքնորոշված լինելը, Ադրբեջանի քաղաքականության համար դա վերջն է»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ատանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Եվրոպան ստեղծվել է համագործակցային սկզբունքների հիման վրա, որոնք կիրառվում են թե իր սահմանների ներսում, թե հարեւանների հետ հարաբերություններում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մասսայական միջոցառումների ժամանակ մարդիկ երբեմն կորցնում են չափի զգացումը՝ վերածվում ամբոխի։ Մանավանդ՝ եթե որեւէ անվճար ապրանք կամ ծառայություն է տրամադրվում նրանց։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստ» թերթը գրում է. ««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Փոթիում վարձակալած լաստանավն ընկերությունը շարունակում է ոչ միայն շահագործել, այլև ավելացնել տեղափոխվող բեռների ուղղություններն ու քանակը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեղատոմսով դեղերը բաց թողնելու նոր կարգից դժգոհողների թիվը շարունակում է ավելանալ: Բացի այդ` լուրջ մտահոգություններ կան նաեւ էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու վերաբերյալ որոշումից:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ում ղեկավարած կառույցն իր որոշումներով այս տարիներին լեգիտիմացրել է Հայաստանում ընտրակեղծիքներով անցկացված համապետական ընտրությունները, երեկ անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, ընդ որում, սրտառուչ կերպով:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանը, որը Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի անդամ է, դիմել է ֆինանսատնտեսական հանձնաժողվին` անդամակցելու համար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլին վարչապետի խնդրի հանգուցալուծմանն ընդառաջ՝ ներքաղաքական թեմատիկայում հաճախակի շոշափվող հանգամանքներից է ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածը, երբ Սերժ Սարգսյանը դե յուրե չի լինելու իշխանության մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Ըստ էության, բանավիճում են փաստաբանները» հաղորդումը քննարկումների տեղիք է տվել:
Մարտի 16-ին, ժամը 21:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վերջապես որոշվել է, թե ով է ղեկավարելու «Աբովյան» ՔԿՀ-ն: «Մեր տեղեկություններով՝ ընտրությունը կանգ է առել Քրեակատարողական համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող Գայանե Վարդանյանի վրա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի ներկայացուցչական պատվիրակություն, այդ թվում` ԵԽ գլխավոր դատախազների ասոցիացիայի փոխնախագահ` ՌԴ նախկին գլխավոր դատախազ Չայկայի տեղակալը, Իտալիայի զինդատախազը` քննարկելու Հայաստանի կողմից Եվրադատարանի վճիռների կատարման հարցերը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դիմել է Սերժ Սարգսյանին «Քիմիկների գործով» դատապարտվածներից Սամվել Խաչատրյանին ազատ արձակելու խնդրանքով:
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն բավականին ժամանակ է Հայաստանի ուժային կառույցներից ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (պետ՝ Վահրամ Շահինյան), ՀՀ քննչական կոմիտեն (նախագահ՝ Աղվան Հովսեփյան), մասամբ էլ՝ գլխավոր դատախազությունը (Արթուր Դավթյան) և ՀՀ ոստիկանությունը (Վլադիմիր Գասպարյան) միմյանց դեմ «քրտնաջան» աշխատանքներ են տանում, գործեր սարքում:
Իտալիայի Versace աշխարհահռչակ նորաձեւության տան ղեկավար Դոնատելլա Վերսաչեն 1843 հանդեսում հրապարակված հարցազրույցում հայտարարել է հագուստ եւ աքսեսուարներ ստեղծելիս բնական մորթու օգտագործումից հրաժարվելու որոշման մասին։
Ֆրանսիայում բացվել է Livre Paris գրքի ցուցահանդեսը։
Չինաստանի Ան Կի (An Qi) ազգային հեռուստաշոուի մասնակից աղջիկը «Ես հաղթող եմ» շոուում ռեկորդ է սահմանել աղանդերն արագ ուտելու ցուցանիշով։
Լոնդոնի բարերից մեկում պատրաստում են ոսկու փշուրներ ցանած եւ ուտելի ադամանդներով զարդարված կոկտեյլ՝ 100 ֆունտ ստեռլինգ արժեքով: