
ՌԴ-ն կատարելագործում է «Տիգր» տեսակի բժշկական զրահամեքենաները

Ռուսական «Տիգր» տեսակի զրահամեքենաների նոր մոդիֆիկացիաներ են մշակվում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Ռազմաարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կրասովիցկովը:
Նրա խոսքով` այս պահին աշխատանքներ են տարվում մի քանի նախագծերի վրա: «Խոսքը հրամանատարական-շտաբային, ղեկավարման, տիեզերական կապի, ռադիացիոն և քիմիական հետախուզության, ծառայողական-գրոհային հետախուզական և այլ տիպի մեքենաների մասին է»,- ասել է նա:
Ալեքսանդր Կրասովիցկովը նաև հայտնել է, որ վերջերս ստեղծվել է «Տիգր» տեսակի բժշկական զրահամեքենա, որը հագեցած է բժշկական սարքավորումներով: Շարժման ընթացքում բժիշկները միաժամանակ 4 վիրավորի կարող են բուժօգնություն ցույց տալ:
Քննարկվում է 30 մմ տրամաչափի գնդացիրով «Տիգր» տեսակի զրահամեքենաներ արտադրելու հարցը: