Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և իր որոշումն արդեն կայացրել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ներգործման պատասխան միջոցներ ձեռնարկել Դամասկոսին ԱՄՆ-ի հնարավոր հրթիռահարվածի դեմ, եթե սպառնալիք լինի ռուսական զինվորականների համար:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի կարծիքով, Լևոն Արոնյանը չի կորցրել հավակնորդների մրցաշարում հաղթելու հնարավորությունը:
Ադրբեջանի Շիրվան-Սալյան ավտոճանապարհին միկրոավտոբուսը բախվել է «Շիրվան Օիլ»-ին պատկանող բեռնատարին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստում մարտի 3-ին հանդես է եկել ողջույնի խոսքով:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների անհատական դիմումն այսօր գրավոր ընթացակարգով քննության առնվեց Սահմանադրական դատարանում:
Հայտնաբերվել է Կատմանդուում վայրէջքի ժամանակ աղետի ենթարկված օդանավի ինքնագրիչը:
Չինաստանի իշխանությունները կստեղծեն ԶԼՄ-ների վերահսկողության նոր կառավարական մարմին՝ Ռադիոյի եւ հեռուստատեսության գործերի կառավարման պետական գլխավոր վարչություն:
Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում» թեմայով քննարկման ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց, որ Հայաստանում ցանկացած համակարգ նախ և առաջ ուժերի դասավորություն է:
Ադրբեջանի Լենքորանի շրջանի 51-ամյա բնակչուհի Մարիֆա Կաֆարովան, ով մարտի 12-ին ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, մահացել է:
Ճապոնիայի բնակիչների ավելի քան 70 տոկոսը չի վստահում հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու եւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ երկխոսության ձեռնամուխ լինելու Փհենյանի պատրաստակամության վերաբերյալ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խոսքերին:
Հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, այսուհետ կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դաշնակիցներին համոզում է պահպանել կառավարող կոալիցիան եւ չգնալ վաղաժամկետ ընտրությունների՝ միասին աշխատել մինչեւ քառամյա ժամկետի ավարտը, որը լրանում է 2019 թվականի աշնանը։
Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (խորհրդարան) ընտրությունների արդյունքներով ընտրվել են բոլոր 605 պատգամավորները:
Պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ կապված այդ երկրում թուրքական մզկիթների վրա իրականացված վերջին հարձակումների հետ:
ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Նադյա Մուրադը հորդորել է Թուրքիային դադարեցնել հարձակումները սիրիական Աֆրինում, ինչի հետևանքով արդեն զոհվել է շուրջ 200 քաղաքացիական անձ:
Ամերիկացի քաղաքական տեսաբան ու մեկնաբան Լոուրենս Քուդլոուն կարող է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականի պաշտոնում նշանակվել Գերի Քոնի փոխարեն, որը հրաժարական է տվել:
ԱՄՆ-ը կտրուկ կրճատել է մարտական այն գործողությունների թիվը, որոնք կատարվում են թուրքական «Ինջիռլիկ» ավիաբազայից եւ դիտարկում է այնտեղ մշտական հիման վրա տեղավորված անձնակազմի թվաքանակի կրճատման հնարավորությունը:
Մարտի 12-ին ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ 2016թ. մայիս ամսից մինչև նույն տարվա օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Տումի գյուղի բնակիչ՝ 1979թ. ծնված Ռ.Ս-ն նախնական համաձայնության գալով Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ՝ 1964թ. ծնված Ս.Բ-ի հետ, Հադրութի շրջանի «Ֆիզուլի» տեղամասից գաղտնի հափշտակել են Տումի գյուղի բնակիչ՝ 1981թ. ծնված Գ.Օ-ին պատկանող 4 գլուխ խոշոր եղջերավոր անասունները:
«Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը, որը հանդերձված է «Կալիբր» թեւավոր հրթիռներով, Միջերկրական ծովում կմիանա ՌԴ-ի ռազմածովային ուժերի նավախմբին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ:
2018 թվականի մարտի 13-ին ժամը 9.00-ից տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասված կապուղու հենասյուների պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արգելափակել է Սինգապուրի Broadcom կիսահաղորդիչներ արտադրողի կողմից Միացյալ Նահանգների Qualcomm կորպորացիայի գնումը:
ԱՄՆ-ի կոնգրեսականները հակառուսական պատժամիջոցների սաստկացմամբ են սպառնացել, եթե նախագահ Դոնալդ Թրամփը չսահմանի այն պատժամիջոցները, որոնք արդեն առաջարկված են Կոնգրեսի երկու պալատների կողմից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին կդադարեցվի Արագածոտնի մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը…
Առաջիկա երկու ամսում Կորեական թերակղզում տեղի կունենան պատմական փոփոխություններ:
Ցորենի և ալյուրի շուկաներում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունն արձանագրել է, որ վերջին տարիներին ավելացել է նոր տնտեսավարողների թիվը, ինչի արդյունքում նվազել է ոլորտի կենտրոնացվածության աստիճանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանին մեղադրել է Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դեմ կատարված մահափորձի մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հայաստանում օրինապաշտ եւ քաղաքակիրթ լինելը խիստ դատապարտելի երեւույթ է: Իսկ ի՞նչը կարող է մարդուն օրինապաշտ դարձնել:
Այցով Բաքվում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Ադրբեջանի նրա պաշտոնակից Արթուր Ռասիզադեն քննարկել են երկրների ռազմավարական գործընկերության, համագործակցության զարգացման եւ համատեղ տարածաշրջանային նախագծերի իրագործման հարցերը: