
Forbes-ը հրապարակել է 2018 թվականին աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը

Forbes ամերիկյան հանդեսը, 2017 թվականի արդյունքներով, կազմել է ամենահարուստ մարդկանց վարկանիշը. առաջին անգամ դրա առաջատարը դարձել է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը։
Հանդեսը Բեզոսի կարողությունը գնահատել է 112 մլրդ դոլար. նա առաջին մարդն է դարձել պատմության մեջ, որը գերազանցել է 100 մլրդ դոլարի սահմանագիծը: Նշվում է, որ Բեզոսն առաջին անգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակ է մտել միայն անցյալ տարի: Վարկանիշի երկրորդ տեղում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 90 մլրդ դոլար կարողությամբ, երրորդ հորիզոնականում Ուորեն Բաֆեթն է՝ 84 մլրդ դոլար կարողությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: