
Գվարդիոլան չի կրի դեղին ժապավեն ԱՊԼ-ի խաղերում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կդադարի կրել դեղին ժապավեն ԱՊԼ-ի խաղերում: Հիշեցնենք, որ կատալան մասնագետը կրում էր դեղին ժապավեն՝ ի աջակցություն Կատալոնիայի անկախության համար պայքարող քաղբանտարկյալների:
Ակումբի ղեկավարությունն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային հայտնել է, որ մարզիչը հարգում է ասոցիացիայի կանոնները և կդադարի կրել ժապավենը, որին տրվել էր քաղաքական ենթատեքստ: Բացի այդ, ակումբի ղեկավարությունն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կանոնները տարբերվում են ՈՒԵՖԱ-ի կանոններից:
Ասոցիացիայից մեղադրանք էր առաջադրվել Գվարդիոլայի նկատմամբ այն դեպքում, երբ ՈՒԵՖԱ-ն կատալոնացի մասնագետին թույլ էր տվել կապել ժապավենը:
Սիրարփի Աղաբաբյան