
Նոր փոփոխություններ Ա սերիայում. Կանցկացվի Boxing Day

Իտալական Ա սերիայում շարունակվում են փոփոխությունները: Մյուս մրցաշրջանում առաջնությունը կկրի լուրջ փոփոխությունները, ինչը, ըստ իտալացի ֆուտբոլային գործիչների՝ կփոխի ֆուտբոլի որակն Իտալիայում:
Իտալիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Մալագոն նշել է, որ 2018/19 մրցաշրջանում Ա սերիայի խաղերը կանցկացվեն օգոստոսի 18-ից մինչև մայիսի 26-ը:
Դեկտեմբերի 22-ին, 26-ին և 30-ին, Անգլիայի օրինակով, Իտալիայում ևս կանցկացվի Boxing Day: Հետո կլինի դադար, որից հետո առաջնությունը կվերսկսվի հունվարի 20-ին:
Փոփոխություններ կլինեն նաև տրանսֆերային պատուհան օրերի հետ կապված: Ամառային տրանսֆերային պատուհանը կփակվի օգոստոսի 18-ին, իսկ ձմեռայինը՝ հունվարի 19-ին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Իտալիայում սկսել էր կիրառվել տեսակրկնությունների համակարգը:
Սիրարփի Աղաբաբյան