
«Ֆիորենտինան» հավերժ երկարաձգել է պայմանագիրն Աստորիի հետ, աշխատավարձը կստանան նրա կինը և երեխաները

Հրաշալի արարք իտալական ակումբի կողմից:
Ինչպես հաղորդում է SportsJOE-ն, «Ֆիորենտինան» հետմահու երկարաձգել է իր ավագ Դավիդե Աստորիի հետ պայմանագիրը: Փաստաթուղթը պայմանագրային ժամկետ չունի, Աստորիի աշխատավարձը ստանալու են նրա կինը և երեխաները:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ֆուտբոլիստը երկուշաբթի՝ մարտին 5-ին, պետք է երկարաձգեր «Ֆիորենտինայի» հետ պայմանագիրը: Մարտի 4-ին «Ֆիորենտինայի» պաշտպան Դավիդե Աստորին մահացած է հայտնաբերվել Ուդինեի հյուրանոցներից մեկի համարում: Հաղորդվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառը սրտի բնական կանգն է հանդիսացել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը