
ՀԾԿՀ-ն կքննարկի «Լիդիան Արմենիա»-ին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու հարցը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 7-ի նիստում կքննարկի «Լիդիան Արմենիա» ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին հարցը: Համաձայն ՀԾԿՀ որոշման նախագծի` Վայոց ձորի մարզում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար ընկերությանը կտրամադրվի 152,625ՄՀց և 157,625ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով:
Մարտի 7-ի նիստում կքննարկվեն նաև մի շարք ընկերությունների և անհատների ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների և հաշվարկված տույժերի գումարների փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պարտավորեցնելու մասին հարցերը: