Բաժիններ՝

ՊՍԺ-«Ռեալ Մադրիդ». ո՞ր ֆավորիտը դուրս կմնա պայքարից

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերը մեկնարկում են կենտրոնական հանդիպումներից մեկով՝ ՊՍԺ-«Ռեալ Մադրիդ»:

ՊՍԺ

ՊՍԺ-ի համար սա կլինի տարվա գլխավոր հանդիպումը, քանի որ այս խաղից կախված է գրեթե ամեն ինչ՝ Նեյմարի և Էմերիի ապագայից՝ մինչև ամառային ռազմավարության վերանայումն ու նոր ֆուտբոլիստների ձեռքբերումը: Էմերին ասուլիսներից մեկի ժամանակ ակնկարկել է, որ իր թիմն անելու է ամեն ինչ՝ իր մաքսիմալ կարողություններն այս խաղում ցուցադրելու համար: Թիմն անելու է ամեն ինչ, սակայն, առանց Նեյմարի, ով կարևորագույն հանդիպումից առաջ լուրջ վնասվածք է ստացել:

Բուքմեյքերները ՊՍԺ-ին հեռացրել են Չեմպիոնների լիգայի ֆավորիտների ցանկից, իսկ ֆրանսիական թիմն էլ ամբողջությամբ արդարացնում է բուքմեյքերների սպասելիքները:

Կարդացեք նաև

Առաջին խաղում բոլորը ՊՍԺ-ից ավելի ագրեսիվ, հաձակվողական և ակտիվ ֆուտբոլ էին սպասում, սակայն արդյունքները հիասթափեցնող էին: Արդարության համար պետք է նշենք, որ հիասթափեցնող էր ոչ այնքան ՊՍԺ-ի խաղը, այլ առհասարակ դիմակայությունը: Խաղը վատը չէր, սակայն ամենահնչեղ անոնսն ունեցող խաղից երկրպագուներն ավելին էին սպասում:

ՊՍԺ-ի կազմում խաղ բաց են թողել Արֆան, Մարկինյոսը և Նեյմարը:

«Ռեալ Մադրիդ»

Մադրիդյան ակումբի համար ևս այս խաղը չափազանց կարևոր է: Լա լիգայում չեմպիոն դառնալու հավանականություն գրեթե չկա, Գավաթի խաղարկության եզրափակչում ևս չենք գտնի մադրիդյան ակումբի անունը, մնում է Չեմպիոնների լիգան, որտեղ մադրիդցիները գերվստահ են հանդես գալիս:

Մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայում խնդիրներ չունի: Ամենաբարդ մրցակիցներից մեկին մադրիդցիները կարողացան վաստահորեն հաղթել սեփական հարկի տակ:

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնները Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում դարձել են 17 գոլի հեղինակ՝ բաց թողնելով միայն 7-ը:

Այս խաղին չի մասնակցի Վալեխոն, իսկ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի մասնակցությունը հարցականի տակ է:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • ՊՍԺ-ն և «Ռեալը» գոլ են խփել խմբային փուլի բոլոր խաղերում
  • ՊՍԺ-ն և «Ռեալը» գոլ են բաց թողել Չեմպիոնների լիգայի վերջին երկու խաղերում
  • ՊՍԺ-ն ներքին առաջության և գավաթի վերջին 3 խաղերում գոլ չի խփել

Պատասխան հանդիպման համար ամենահավանական հաշիվներն են՝ 2:1, 1:1, 2:2, 3:2, սակայն սա այն խաղն է, որտեղ կարող են տեղի ունենալ անհավանական իրադարձություններ:

Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի այսօր գիշերը՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս