
«Պոգբան աշխարհի լավագույն կիսապաշտպանն է». Մարսիալ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անթոնի Մարսիալը գնահատել է ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավորությունները և հայտարարել է, որ առաջիկա մի քանի տարիներին Պոլը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»:
«Ես կասեի, որ Պոլն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է: Նա շատ խելացի է և ինքնավստահ: Պոգբան մեծ տղա է, բայց, միևնույն ժամանակ, տեխնիկապես շատ հզոր է և տոկուն: Բացի այդ, նա դեռ երիտասարդ է, ուստի նա շատ աշխատանք ունի անելու, և նա կարող է ավելի լավը դառնալ: Եթե Պոլը շարունակի աճել, ապա, կարծում եմ, հաջորդ հինգ տարիների ընթացքում կհաղթի «Ոսկե գնդակը»»,- Մարսիալի խոսքերն է մեջբերում Daily Star-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը