ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Եթե դա հաստատվի, ապա անթույլատրելի է։ Համալսարաններն իսկապես պետք է լինեն անկախ, իրենք պետք է տնօրինեն, բայց չմոռանանք, որ համալսարանների մեծ մասի հիմնադիրը ՀՀ-ն է, և բնականաբար, իրենց առաքելությունը, իրենց ուղղվածությունը շատ կարևոր է»։
Իրանում մեկնարկած «Կարունի գավաթ»-ի 5-րդ խաղարկությանը մասնակցում են 11 երկրի 51 շախմատիստ, որոնցից 14-ը կրում են գրոսմայստերի տիտղոս:
2018 թվականի փետրվարի լույս 19-ի գիշերն Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ փորձարկել է Arrow-3 մեծ շառավղով գործողության հակահրթիռային պաշտպանության համալիրը, որը կարող է տիեզերքում բալիստիկ հրթիռներ կալանել:
«Քանի որ ես միշտ եղել եմ շատ իշխանամետ քաղաքացի, մեր իշխանությանն ուզում եմ տեղյակ պահել, որ շատ լավ գործ եմ արել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը՝ ընդգծելով, որ գող է բռնել։
Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները հակադրելը ճիշտ չէ:
«Պատմական այս շրջանի համար ՀՀ վարչապետի լավագույն թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ. 3 անձ ձերբակալվել է, նրանց թվում նաև՝ տղամարդու եղբոր որդին:
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի համար Արմեն Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահի լավագույն թեկնածուն է:
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել կարգավորել Սաուդյան Արաբիայի հետ դիմակայությունը ի շահ ողջ մերձավորարեւելյան տարածաշրջանի։
Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է լիբանանյան al-Joumhouria պարբերականը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարների՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:
«Այն, որ ընթերցողական ճգնաժամը Հայաստանում տեղի է տալիս, ակնհայտ իրականություն է, որը նաև նախորդ տարիների համեմատ շատ լավ ցուցանիշ է»:
«Թուրքական հոսք» նախագիծը հարկավոր է, որպեսզի մեծանան ռուսական գազ ստանալու բալկանյան երկրների հնարավորությունները:
Բրիտանական BBC պարբերականն անդրադարձել է Հայաստանին` աշխարհում առաջին երկրին, որը 2011 թվականից դպրոցներում ներդրել է շախմատը որպես պարտադիր առարկա:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 19-ը։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ երկրում համաճարակաբանական բռնկում է, եւ «կարմրուկը գրոհում է մեզ վրա»:
Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ու դրա ընթացքում արված շեշտադրումները հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Վրաստանի ֆինանսների նախարարությունը նոր հարկային նախաձեռնություն է ներկայացրել, որով արտոնություններ է նախատեսում մանր ձեռնարկատերերի համար:
Իտալիայի իրավապահ մարմինները լայնածավալ հատուկ գործողություն են անցկացրել «Նդրանգետա» մաֆիական խմբավորման դեմ, որը գործում է Իտալիայի Կալաբրիա հարավային մարզում:
Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Թուրքիայի մի քաղաքացուհու, որը մեղադրվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհուրդ է տալիս կարդալ Ջեսվալդ Սալաքյուզի «Գլոբալ բանակցողը» գիրքը` խելամիտ կառավարում իրականացնելու համար։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին մեղադրել է CNN հեռուստաալիում «60 րոպե» ծրագրի կանխակալ վարման մեջ։
Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) միակողմանի կարգով դուրս գալու ԱՄՆ-ի ձգտումը չի չեղարկում բուն գործարքը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է:
Իրանական մարդատար ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրում, որում եղել է ավելի քան 60 մարդ, եղանակային պայմանները բարելավվել են, կատարվում է որոնողական գործողություն:
ԱՄՆ-ի Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցի աշակերտները, որտեղ փետրվարի 14-ին սպանվեց 17 մարդ, երթեր կկազմակերպեն Վաշինգտոնում եւ ԱՄՆ-ի այլ քաղաքներում, որպեսզի իշխանություններից պահանջեն խստացնել երկրում հրազենի շրջանառության նկտամամբ վերահսկողությունը:
Փետրվարի 18-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1973 թ. ծնված Մանաս Վ.-ն:
Իսրայելի ընդդիմադիր Yesh Atid կուսակցությունը, որի առաջնորդ Յաիր Լապիդը փետրվարի 14-ին երկրի խորհրդարանում քննարկման էր ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հաստատակամ է այս հարցում պայքարը շարունակելու գործում: