Իրանում վերսկսել են որոնումները ATR-72 ինքնաթիռի կործանման շրջանում
Իրանական մարդատար ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրում, որում եղել է ավելի քան 60 մարդ, եղանակային պայմանները բարելավվել են, կատարվում է որոնողական գործողություն: Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը:
Նախօրյակին վատ եղանակի պատճառով իշխանությունները դադարեցրել էին որոնումները ավիաաղետի ենթադրվող շրջանում: Ինչպես նշում է հեռուստաալիքը, այժմ գործողությանը մասնակցում են ուղղաթիռներ եւ որոնողական ջոկատներ: Մասնագետները մտադիր են կործանման վայրին մոտենալ տարբեր կողմերից:
Aseman Airlines ավիաընկերության՝ Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող ATR-72 ինքնաթիռը փետրվարի 18-ին ռադարներից անհետացել է թռիչքի սկսվելուց մոտավորապես 50 րոպե անց: Օդանավն աղետի է ենթարկվել Իրանի Սպահանի նահանգի Սեմիրոմ քաղաքի շրջանում` մխրճվելով լեռան մեջ: Ինքնաթիռում եղել է 66 մարդ՝ 60 ուղեւոր, այդ թվում՝ մեկ երեխա, եւ անձնակազմի վեց անդամներ: Նրանք բոլորն է զոհվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: