
Թուրքիայի և Ադրբեջանի տասը քաղաքացուհիներ Իրաքում ցմահ բանտարկության են դատարապվել ԻՊ-ին աջակցելու համար

Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Թուրքիայի մի քաղաքացուհու, որը մեղադրվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը:
Երկրի Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ Աբդել Սատար Բիրկդարի խոսքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի եւս տասը քաղաքացուհիներ ցմահ բանտարկություն են ստացել:
Ինչպես ավելի վաղ հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները, Իրաքի իշխանությունները ձերբակալել են ԻՊ-ի զինյալների մի քանի հարյուր կանանց: Նրանց թվում կան ԵՄ-ի, Ասիայի երկրների, ԱՄՆ-ի քաղաքացուհիներ, ինչպես նաեւ ՌԴ-ից սերվածներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: