Թրամփն Օփրա Ուինֆրիին քննդատել է կանխակալության համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին մեղադրել է CNN հեռուստաալիում «60 րոպե» ծրագրի կանխակալ վարման մեջ։
Հաղորդման ընթացքում Օփրան հարցեր է տվել Միչիգանի նահանգից 14 մարդուց բաղկացած խմբին, որոնց մի կեսը նախագահական ընտրություններում քվեարկել է Թրամփի օգտին, իսկ մյուսը՝ նրա դեմ: «Հենց նոր տեսա շատ անվստահ Օփրա Ուինֆրիին, որին մի ժամանակ ես շատ լավ էի ճանաչում, «60 րոպե» հաղորդման հարցազրույցի ընթացքում: Հարցերը կանխակալ էին եւ միակողմանի, փաստերը՝ ոչ ճիշտ: Հուսով եմ, որ նա իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում, որպեսզի նրան ջրի երես դուրս բերեն ու հաղթեն»,- փետրվարի 18-ին գրել է Թրամփը Twittter-ում:
Հաղորդման ընթացքում Օփրան անհարմար հարցեր է տվել գործող նախագահի կողմնակիցներին, այդ թվում՝ այն տեղեկատվության վերաբերյալ, որ Թրամփը զարգացող երկրները «կեղտոտ ծայրագավառներ» է անվանել, իր պաշտոնին Թրամփի համապատասխանության վերաբերյալ կոնգրեսականների կասկածանքների մասին, պետության ղեկավարի անպատշաճ պահվածքի եւ նրա թվիթների մասին:
Հունվարին Օփրան հայտարարել է, թե շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Just watched a very insecure Oprah Winfrey, who at one point I knew very well, interview a panel of people on 60 Minutes. The questions were biased and slanted, the facts incorrect. Hope Oprah runs so she can be exposed and defeated just like all of the others!
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 19, 2018